Թերեքի վարարման հետևանքով վնասվել և ժամանակավոր փակվել է Լարսի ճանապարհը

Երեկ Թերեք (Թերգի) գետի վարարման հետևանքով վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով ժամանակավորապես արգելվում է տվյալ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպանության ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ ավտոճանապարհը վնասվել է դրա136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի)։

Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button