Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով ավելի շատ կվնասի իր տնտեսությունը. Քալըն

Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը, քան՝ ռուսականին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Փաստորեն, Անկարան, պաշտպանելով իր շահերը, չմիացավ այն սահմանափակումներին, որոնք շատ երկրներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Ըստ Քալընի՝ Արևմուտքը հասկացել է այս դիրքորոշումը։

Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան կախված է էներգակիրների արտասահմանյան աղբյուրներից, ուստի «Ռուսաստանի հետ նույնպես զարգացնում է հարաբերությունները, ինչպես Իրանի հետ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button