Կրեմլը հերքում է Ռուսաստանի դեֆոլտի մասին Արևմուտքից հնչող պնդումները

«Արտարժութային պարտավորություններով տեղի ունեցած դեֆոլտի մասին պնդումների հետ Մոսկվայում համաձայն չեն», -այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, ռուսական պարտատոմսերի արևմտյան սեփականատերերը հերթական վճարումները չեն ստացել։

«Դեռ մայիս ամսին այդ վճարումները կատարվել են։ Եթե այդ միջոցները ինչ-որ տեղ սառեցվել են և չեն հասել հասցեատերերին, դա արդեն մեր խնդիրը չէ», – հայտարարել է Պեսկովը։

Bloomberg -ը պնդում է, որ «Ռոսիա 2026» և «Ռոսիա 2036» պարտատոմսերով վճարումների վերջնաժամկետն այսօր էր և քանի որ դրանք չեն իրականացվել, դեֆոլտը կարելի է կայացած փաստ համարել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button