Մադրիդում չի բացառվում Բայդեն-Էրդողան հանդիպման անցկացումը

Վաղը Մադրիդում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում չի բացառվում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջոզեֆ Բայդենի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև հանդիպման անցկացումը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Բայդենի և Էրդողանի հանդիպումը նվիրված է լինելու Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և այդ հարցում Անկարայի ներկայացրած առարկություններին։

«Նախագահ Բայդենը ուշադրությամբ հետևում է խնդրի շուրջ ծավալվող դիվանագիտական զարգացումներին», – նշել է Սալիվանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button