Չավուշօղլուն կոչ է արել բացել «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Բաքվում կրկին կոչ է արել բացել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։

«Մենք վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այն պետք է միմյանց կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button