Reuters․ «Մեծ յոթնյակը» պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»

Reuters գործակալության փոխանցմամբ, աշխարհի առավել զարգացած յոթ պետությունները, Գերմանիայում ընթացող գագաթաժողովի շրջանակներում, պատրաստվում են Մոսկվայի դեմ համակարգված ճնշման նոր միջոցներ մշակել։ Այս մասին համաժողովին հավատարմագրված լրագրողներին հայտնել է ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկը։

«Խոսքը, մասնավորաբար, Ռուսաստանից ներկրվող նավթի առավելագույն գնի սահմանումն է», – հաղորդում են Reuters-ի աղբյուրները՝ ընդգծելով, որ նման քայլը կարող է զգալիորեն սահմափակել այն ֆինանսական միջոցները, որ Ռուսաստանի կառավարությունը ծախսում է Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար։

Սպիտակ տան հայտարարության համաձայն, աշխարհի առավել զարգացած յոթ պետությունները մտադիր են նաև սահամանափակել Ռուսաստանում արդյունահանված ոսկու ներկրումը։

«Հարկ է նկատել, որ ոսկին ռուսական բյուջեի ամենաշահութաբեր հոդվածն է, էներգակիրների արտահանումից հետո», – նշված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button