Պուտինի միակ ելքը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է․ Շոլց

Loading...

Բավարիայի Ալպերում Մեծ յոթնյակի գագաթաժողովի ավարտին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշումները միայն ուժեղացվելու են և Պուտինի համար իրավիճակից դուրս գալու միակ միջոցը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է։

Շոլցն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման ճանապարհը ընտրելու իրավունք ունի, առանց հարևանի կողմից հարձակման ենթարկվելու սպառնալիքի։

Մեծ յոթնյակի առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի համար ցավալի մի շարք հետագա քայլերը, այդ թվում՝ ռուսական ոսկին գնելու արգելքը։

Գերմանիայի կանցլերի խոսքերով՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա ռուսական ուժերի նախօրեին կատարած հրթիռային հարձակումը Ուկրաինայի բնակչության հանդեպ Պուտինի դաժանության ևս մեկ ապացույց է։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ հրթիռակոծման հետևանքով արդեն հայտնի է 20 զոհի և 59 վիրավորների մասին։ Վիրավորներից 25-ը հոսպիտալացվել են։ Տիմոշենկոյի ասելով՝ անհետ կորածների հարազատներից ևս 40 դիմումներ կան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button