Երևանը հայտարարում է սահմանային և մաքսային հսկողության հարցերի շուրջ Բաքվի հետ դիրքորոշումների մոտեցման մասին

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա կառուցողական է համարել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

«Կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի վերաբերյալ»,- ասել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ավտոմոբլիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։

Երեք երկրների փոխվարչապետների վերջին հանդիպումը Սանկտ Պետերբուրգում էր հունիսի 20-ին:

Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հաղորդել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button