ԱԺ-ն քննարկում է Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու հարցը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է գլխավոր դատախազի ընտրության հարցը։

Խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Վարդապետյանին Ազգային ժողովում ներկայացնում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, թեկնածուների առաջադրումները սկսվել էին հունիսի 15-ից։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հեղափոխությունից հետո՝ 2019-ին 7 ամիս արդարադատության նախարարի տեղակալն է եղել, 2020-ի մարտից մինչև այժմ վարչապետի օգնականն է։

Գլխավոր դատախազի պաշտոնին կարող է հավակնել 35-ը լրացրած անձը, Վարդապետյանի դեպքում թույլատրելի շեմը լրացել է մեկ տարի առաջ, նա այժմ 36 տարեկան է։

Դատախազին Ազգային ժողովն ընտրում է վեց տարի ժամկետով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button