ԱՄՆ-ը եվրոպական մի քանի երկրներում երկարաժամկետ ռազմական կոնտինգենտ կտեղակայի

Միացյալ Նահանգները պատրաստվում է հայտարարել եվրոպական մի քանի երկրներում երկարաժամկետ ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին, որոնք կմնան նաև Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կհնչի այսօր։ Այդ մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Վաղը կլինեն կոնկրետ հայտարարություններ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի վերաբերյալ՝ երկարաժամկետ տեղակայման հիմքով»,- երեկ ասել է նա։

Զորքերի մեծ մասը տեղակայվելու է Բալկաններում, Բալթյան երկրներում և Ռուսաստանի արևելյան սահմաններին, ավելացրել է Սալիվանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մադրիդ ուղևորվող ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button