ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը խաթարում է միջազգային տնտեսական կայունությունը. ՌԴ դեսպան

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից հայտարարված պատժամիջոցների նոր փաթեթը խաթարում է միջազգային տնտեսական կայունությունը և խախտում է խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Նոր խոչընդոտները, որոնք ազդում են այդ թվում ոսկու շրջանառության և արդյունաբերական արտահանման վրա, խախտում են սահմանված խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար»,- ասել է Անտոնովը։

Երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը 70 կազմակերպությունների ցուցակ է ներկայացրել, որոնցից շատերը կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության բազայի համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button