Բաքուն դատապարտում է ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Հայաստանի Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը նախօրեին Երևանում զորակոչի ժամանակ հայտարարել է, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայություն անցնելու մասին: Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Արցախում ծառայության գրավչության համար փաթեթ է մշակվել, որ պայմանագրայինները մեկնեն ծառայության, ընդ որում, ինչպես շեշտում էր Սահակյանը, խոսքը հիմնականում ղարաբաղցիների մասին է:

«Հայաստանի պաշտոնական անձանց այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ խաղաղության մասին հայկական կողմի խոսքերը ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ պնդելով, թե այդպիսով հայկական կողմը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները:

«Մինչ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում հետհակամարտային շրջանում հարաբերությունները կարգավորելու և խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ, հայկական կողմի նման վերաբերմունքը բացահայտորեն ցույց է տալիս նրա շահագրգռվածությունը ոչ թե խաղաղությունը վերականգնելու, այլ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու համար»,- ասել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button