«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում, վերստին պնդում է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում՝ հաշվի առնելով լայնածավալ աշխատանքները, որոնք իրականացվում են Ղարաբաղում հակամարտության ավարտից հետո։

«Հայրենական պատերազմում հաղթանակից և Հայաստանի հետ հակամարտության լուծումից հետո Ադրբեջանը սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի վերականգնման և Արևելյան Զանգեզուրի՝ այդ թվում միջազգային տրանսպորտային կապերի զարգացման գործում։ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում», – Աշգաբատում մեկնարկած Կասպյան գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների, Երևանը մշտապես շեշտել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button