Նոր համաձայնագրի շրջանակում Թուրքիան «հասնելու է Ֆինլանդիայից և Շվեդիայից ահաբեկիչների արտահանձնմանը»

Անկարան Մադրիդում ձեռք բերված համաձայնության շրջանակում պնդելու է, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան արտաքսեն Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող 33 անձանց: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Նոր համաձայնագրի շրջանակում մենք հասնելու ենք այդ երկրներից ահաբեկիչների արտահանձնմանը», – հայտարարել է թուրք նախարարը։

Երեկ Մադրիդում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում նշվում է, մասնավորապես, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում։ ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող սկանդինավյան զույգը նաև խոստացել է քննարկել մի խումբ քուրդ ակտիվիստների արտահանձնման՝ թուրքական կողմի խնդրանքները։ Այս խոստումների դիմաց Անկարան համաձայնել է չկիրառել իր վետոյի իրավունքը ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի միանալու հարցում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button