Ուկրաինան հայտնում է տասնյակ գերիների փոխանակման մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնում է գերիների փոխանակման մասին, բայց առանց նշելու փոխանակման վայրն ու թվականը։

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ուկրաինա են վերադարձել 144 զինվորականներ, այդ թվում` 23 սպա և 69 սերժանտ։ Ուկրաինական կողմը նշում է, որ գերությունից վերադարձած զինվորականներից 95-ը Մարիուպոլում գտնվող Ազովստալի պաշտպաններն են, նրանց թվում «Ազով» գումարտակի տասնյակ զինյալներ կան: Կիևը պնդում է, որ շատերը ծանր վնասվածքներ ունեն։

Ինքնահռչակ Դոնեցսկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինը, իր հերթին, հայտարարել է, որ փոխանակումն իրականացվել է 144-ը 144-ի դիմաց։ Սա ամենախոշոր փոխանակումն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր։

Թե Ռուսաստանը, թե Ուկրաինան գերիների մասին թվային տվյալներ չեն հաղորդում, հայտնի է, որ մայիսին ուկրաինական Մարիուպոլում ռուսական կողմին են հանձնվել ավելի քան 2 հազար զինվորականներ, որոնք շուրջ երեք ամիս պաշտպանում էին այդ քաղաքը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button