Ֆիլիպինների կառավարությունը որոշել է փակել Նոբելյան մրցանակակիր Ռեսսայի Rappler պարբերականը

Ֆիլիպինների կառավարությունը որոշում է կայացրել փակել Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Ռեսսայի ղեկավարած Rappler պարբերականը։ Այս մասին հայտարարել է Ռեսսան` հավելելով, որ մտադիր չէ ենթարկվել կառավարության որոշմանը և պատրաստվում է բողոքարկել այն։

Պաշտոնական պատճառը «Rappler-ի կողմից սահմանադրական և օրենսդրական սահմանափակումների խախտումն է»: Rappler-ը փակելու որոշումը կայացվել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեի լիազորությունների ժամկետի ավարտից մեկ օր առաջ։

Պարբերականն իր գործունեության առաջին իսկ օրվանից քննադատում է բռնապետական կառավարման ռեժիմով հայտնի Դուտերտեին։ Ֆիլիպինների հեռացող նախագահը պարբերաբար պնդել է, որ Ռեսսայի գլխավորած լրատվամիջոցի քաղաքականությունը թելադրում են ամերիկացիները։

Դուտերտեի պաշտոնավարման օրոք Ռեսսայի դեմ մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու, զրպարտության ու մի շարք այլ ծանր հոդվածներով․ լրագրողը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և ազատ արձակվել գրավի դիմաց:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button