Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը կգլխավորի իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Յաել Բրաուն- Պիվեն։

51-ամյա քաղաքական գործիչը դարձել է Ֆրանսիայի նորագույն պատմության ընթացքում խորհրդարանի առաջին կին խոսնակը։ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` նախագահական «Միասին» դաշինքը զբաղեցնում է Ազգային ժողովի տեղերի 42 տոկոսը` այդպիսով կորցնելով նախկինում ունեցած բացարձակ մեծամասնությունը։

Օրենքներ ընդունելու համար կենտրոնամետ կոալիցիան ստիպված է պայմանավորվել այլ քաղաքական ուժերի՝ ծայրահեղ ձախերի և ծայրահեղ աջերի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button