«Առավելագույն ջանքեր կներդնեմ երկկողմ կապերի խորացման ուղղությամբ»․ Իսրայելի դեսպանը՝ ՀՀ վարչապետին

Loading...

«Առավելագույն ջանքեր կներդնեմ երկկողմ կապերի խորացման ուղղությամբ», — այսօր ասել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ), վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական գործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:

Դեսպանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին։

Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները լարվել էին 2020-ի սեպտեմբերին, պատճառը զենքի մատակարարումն էր Ադրբեջանին․ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Երևանը հայտարարեց Իսրայելից Հայաստանի դեսպանին հետ կանչելու մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button