Իսրայելի Քնեսեթն ինքնալուծարվում է. նոյեմբերի 1-ին՝ արտահերթ ընտրություններ

Loading...

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել ինքնալուծարման օրինագծին։ Այդպիսով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին։

Սա կլինի վերջին երեք տարվա ընթացքում արդեն հինգերորդ արտահերթ ընտրությունը։

Փաստաթղթի վերջնական հաստատումից հետո 24-րդ Քնեսեթը հայտարարվում է լուծարված։ Վարչապետի պաշտոնը, համաձայն կոալիցիոն համաձայնագրի, Նաֆթալի Բենեթից կանցնի արտգործնախարար Յաիր Լապիդին․ նա կառավարությունը կշարունակի ղեկավարել մինչև նոր ընտրությունների անցկացումը։

Երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի ֆոնին Բենեթը և Լապիդը հունիսի 20-ին հայտարարեցին Քնեսեթը ցրելու իրենց որոշման մասին: Ութ կուսակցություններից բաղկացած կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ սկզբունքային հարցի շուրջ՝ մի փաստաթղթի երկարաձգման, ըստ որի՝ Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի, այլ ոչ թե Պաղեստինի ինքնավարության օրենքներով։ Կոալիցիայի արաբ պատգամավորները հրաժարվել են քվեարկել փաստաթղթի երկարաձգման օգտին, մինչդեռ Բենեթի և կառավարության այլ գործընկերների համար սա սկզբունքային հարց էր:

Վերջին սոցհարցումների արդյունքներով՝ առաջատար է նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» ընդդիմադիր կուսակցությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button