Ռուսական զորքը լքել է Զմեինի կղզին

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքը լքել է Զմեինի կղզին։

Գերատեսչության հավաստմամբ՝ ռուսական զորքը «Զմեինի կղզում կատարել է առաջադրանքները և որպես բարի կամքի դրսևորում հետ քաշել այնտեղ տեղակայված կայազորը»։

«Այսպիսով, համաշխարհային հանրությանը ցույց է տրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի խոչընդոտում Ուկրաինայի տարածքից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար մարդասիրական միջանցք կազմակերպելու ՄԱԿ-ի ջանքերին», — ասվում է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

Ուկրաինական կողմը, մինչդեռ, պաշտոնական հաղորդագրությունում պնդում է, որ ուկրաինական զինուժի հրթիռակոծությունից հետո ռուսները «շտապ տարհանել են կայազորի մնացորդները երկու արագընթաց նավերով»։ Ուկրաինական հրամանատարության տվյալներով՝ այժմ կղզում հրդեհ է, պայթյունների ձայներ են լսվում։

Զմեինի կղզին փետրվարի 24-ից՝ պատերազմի առաջին օրվանից, գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գտնվող այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը կարևոր է Օդեսայի մարզի և Օդեսայի նավահանգիստների պաշտպանության տեսանկյունից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button