Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

Loading...

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց հայտնի փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության ու հավատի համար։

«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա՝ ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար», — ասաց Սաֆարյանը։

Նշելով, որ որոշումը քաղաքական էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա տրամաբանական համարեց։

ՍԴ դատավորին կընտրի Ազգային ժողովը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։

Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button