Ֆիլիպինների նախկին բռնապետի որդին ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը

Loading...

Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը։

64-ամյա Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, որը հայտնի է նաև որպես Բոնգնբոնգ Մարկոս, պետության 17-րդ ղեկավարի պաշտոնում ընտրվել է մայիսի 9-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով։

Փոխնախագահ է դարձել պաշտոնաթող նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիտոն։ Դուտերտեի վեցամյա ավտորիտար կառավարումից հետո իրավապաշտպանները, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքագետները մտավախություն ունեն, որ Մարկոս կրտսերը կարող է ավելի կոշտ քաղաքական կուրս ընտրել։ Քարոզարշավի ընթացքում նա հրաժարվել է դատապարտել իր հոր բռնապետական ռեժիմն ու ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիան:

Մարկոս ավագը երկիրը ղեկավարել է ավելի քան երկու տասնամյակ և տապալվել` իշխանությունից հեռացվել զանգվածային բողոքի ցույցերի և ռազմական հեղաշրջման արդյունքում։ Նրա իշխանությունն ուղեկցվում էր համատարած կոռուպցիայով, ընդդիմության նկատմամբ հալածանքներով։ Ֆերդինանդ Մարկոսի այրու կարողությունը 80-ականների վերջին գնահատվում էր 10 միլիարդ դոլար։

Նախկին բռնապետի աճող ժողովրդականությունը այդ թվում` պայմանավորված է նրանից հետո կառավարած առաջնորդների բարեփոխումներից ընտրողների հիասթափությամբ: 110 միլիոն բնակչություն ունեցող Ֆիլիպիններում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության եզրին է գտնվում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button