Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը վաղը՝ ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի: Նիստի օրակարգում լինելու են Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցերը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից:

Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից հեռացնելու որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կայացրել է հունիսի 28-ին: Ազգային ժողովի փոխնախագահին պաշտոնանկ անելու համար` նրան այդ պաշտոնից հետ կանչելու, իսկ հանձնաժողովի նախագահին՝ լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ պետք է ներկայացվի, որը պետք է ընդունվի առնվազն 54 կողմ ձայնով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button