ԱՄՆ-ը առաջիկայում Ուկրաինային սպառազինության ոլորտում 800 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի. Բայդեն

Առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային սպառազինության, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ոլորտում 800 մլն դոլարի չափով լրացուցիչ աջակցության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Սպիտակ տան ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանի և զինամթերք, հակամարտկոցային ռադարներ, զինամթերք ավելի վաղ փոխանցված բազմակի հրթիռային համակարգերի համար։

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», – վստահեցրել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը թանկ է վճարելու հարևան երկրի տարածքի վրա հարձակվելու համար։ Բայդենը հավաստիացրել է՝ պատերազմը չի ավարտվի Ուկրաինայի պարտությամբ։

Ամերիկյան այս օգնությունը հատկացվում է ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված աննախադեպ՝ 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ փաթեթը նախատեսում է 24 միլիարդ դոլարի հատկացում սպառազինության ձեռքբերման, ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսական ծրագրերին, հումանիտար խնդիրների լուծմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button