Արեմն Գրիգորյանը՝ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման հետաձգման մասին

«Չենք ստացել հստակ պարզաբանում, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նախատեսված էր 27-28-ին, դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց դրանք հետաձգվեցին, դեռևս հայտնի չէ հստակ պատճառներ, թե ինչում է Ադրբեջանը հետաձգել», – ընդգծեց Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց`տեղեկություններ ունի, որ հանդիպումը հնարավոր է լինի առաջիկայում:

Այն, որ ադրբեջանական կողմը չեղարկել էր Բրյուսելում նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը հունիսի 27-ի առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումներ ավելի վաղ եղել են։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Բրյուսելում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button