Թեհրանն ու Բաքուն քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը

Թեհրանն ու Բաքուն քննարկում են Արաքս գետով անցնող Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի և Իրանի մշակույթի նախարարների հանդիպման ավարտին տարածված հաղորդագրությունը։

Դրանում մասնավորապես ասվում է՝ «քննարկվել է Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման համար փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը»։

Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button