«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից

Loading...

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ — «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու օրակարգով։ Իշխող մեծամասնությունը հեշտությամբ կարող է ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։

Սաղաթելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ — «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆիակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչապական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք նիրենց, թող գնան անեն ինչ ուզում են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ քիչ ավելի ուշ

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button