Ինդոնեզիայի նախագահը հայտնել է, որ Զելենսկու մեսիջը փոխանցել է Պուտինին

Loading...

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Մոսկվայում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեսիջը և իր միջնորդությունն է առաջարկել երկու առաջնորդների միջև շփումների համար։

«Ինչպես ասել եմ Կիևում, չնայած ներկայիս իրավիճակը դեռ ծանր է, մենք միշտ պետք է առաջ մղենք խաղաղ բանակցությունները և մեծ հնարավորություններ բացենք երկխոսության համար։ Ես փոխանցել եմ նախագահ Զելենսկու մեսիջը նախագահ Պուտինին և պատրաստակամություն հայտնել հաղորդակցության կամուրջ դառնալ երկու առաջնորդների միջև»,- երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Վիդոդոն, հավելելով, թե Ինդոնեզիան ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի, և վերականգնվեն պարենային ապրանքների, պարարտանյութերի և էներգիայի մատակարարումների շղթաները։

Ինդոնեզիայի նախագահը շաբաթվա սկզբին հրավիրվել էր Գերմանիա` ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը, իսկ մինչ Մոսկվա մեկնելը` հունիսի 29-ին, Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա առաջարկել էր Կիևից մեսիջ տանել Պուտինին, բայց պարզ չէ, թե Զելենսկին ինչ մեսիջ է ուղարկել Պուտինին։

Ինդոնեզիան ներկայումս նախագահում է «Մեծ քսանյակը» (G-20), և առաջիկա համաժողովն անցկացվելու է գալիք հոկտեմբերին, Ինդոնեզիայի հանգստավայր Բալի կղզում։ Ռուսաստանը «Մեծ քսանյակի» անդամ է, բայց համաժողովին Պուտինի մասնակցության հարցում շատ երկրներ առարկություններ ունեն։ Ուկրաինան «Մեծ քսանյակի» անդամ չէ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button