
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էր հրաժարական ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Իսկ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց համապատասխանաբար Ազգային ժողովի նախագահի տեղակալի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից:
Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:
Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։