Հայ-ամերիկյան հարաբերությունները վերաճել են ռազմավարական երկխոսության․ փոխվարչապետ

Loading...

Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները նոր փուլ մտան և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության, երեկ ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Փոխվարչապետը մասնակցում էր ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։

Ընդգծելով, որ այսօր հայ-ամերիկյան օրակարգը հագեցած է՝ ընդգրկելով իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները՝ փոխվարչապետը նշել է, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվել է ամփոփիչ նիստի մեկնարկը։

Մաթևոսյանը 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նաև ասել է Մաթևոսյանը՝ հույս հայտնելով, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրողների իրավունքները:

Օրերս ԱՄՆ դեսպանությունը հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան։ Ավելի վաղ Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button