Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է․ Փաշինյան

Loading...

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է, այսօր Գլխավոր դատախազությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով․ — «Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը»։

Փաշինյանը Դատախազությունում էր Դատախազության ստեղծման104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին մասնակցելու համար։

Դատախազությունը, որպես ինստիտուտ, վարչապետը կայացած է համարել՝ նշելով՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և պետք է անպայման այդ զարգացումները խթանել, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինել և կարողանալ համահունչ լինել ժամանակի պահանջներին: «Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով», — ասել է վարչապետը:

«Բանտերի կիսադատարկ լինելը քաղաքական շատ կարևոր ձեռքբերում է»

Անդրադառնալով կալանքների թեմային՝ վարչապետը բանտերի կիսադատարկ լինելը համարել է քաղաքական շատ կարևոր ձեռքբերում կառավարության համար:

«Բայց Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է սոցիալական երաշխիքների ամրապնդումը»

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը՝ նաև կարևորելով իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը։

«Մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է», — ասել է Փաշինյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button