Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից, իր ֆեյսբուքյան էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակեց իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։
Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո ընդդիմադիրները ու քաղհասարակության ներկայացուցիչները պահանջեցին, որ Ջհանգիրյանը հրաժարական տա։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button