Հնդկաստանում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիս արևելքում հինգշաբթի տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։

Փրկարարներին հաջողվել է 19 մարդու կյանք փրկել՝ նրանց դուրս բերելով երկաթգիծ կառուցող շինարարների ժամանակավոր կացարանի փլատակների տակից։

Տեղի ոստիկանության ասելով 60 մարդ, այդ թվում՝ գյուղացիներ, բանվորներ, զինվորներ անհետ կորած են, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դրոնով արված նկարահումները ցույց են տալիս սողանքի մասշտաբները, մասնավորապես, փակվել է գետի ճանապարհը, որի հետևանքով կուտակված ջուրը կարող է սպառնալ մոտակա բնակավայրերին։

Այս ամսվա ընթացքում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով Հնդկաստանում և Բանգլադեշում առնվազն 150 մարդ է զոհվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button