Virgin Orbit-ը օդանավից արձակված հրթիռների միջոցով Պենտագոնի արբանյակները դուրս է բերել ուղեծիր

Loading...

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության արբանյակները տիեզերք են դուրս բերվել Բոինգ-747 հատուկ օդանավից արձակված հրթիռների միջոցով։ Կալիֆորնիայից օդ բարձրացած գիգանտ օդանավը Virgin Orbit ընկերության տիեզերական հրթիռներն արձակել է Խաղաղ օվկիանոսի օդային տարածքից՝ ուրբաթ ուշ երեկոյան։

Virgin Orbit-ը հիմնադրել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Լոնգ Բիչում, օդանավերը թռիչքները իրականացում են Մոխավե անապատում կառուցված օդանավակայանից։ Սա արդեն հրթիռների չորրորդ արձակումն է և առաջինը՝ մութ ժամին։

Առանց տիեզերակայանի հրթիռների արձակումը հնարավորություն է տալիս միջազգայնացնել այդ փորձառությունը։ Ընկերությունը պլանավորել է այս տարվա ընթացքում Բրիտանիայից նույն եղանակով երկու արբանյակ դուրս բերել ուղեծիր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button