Ադրբեջանի ԱԳ նախարարը այցելել է Իրան

Loading...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրանում հանդիպել է Իրանի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հետ։ Համատեղ ասուլիսում վերջինս կրկին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Իրանը և Ադրբեջանը հաղթահարել են վերջին 10 ամսվա թյուրըմբռնումները և բանակցություններ են վարում իրենց ժողովուրդների շահերին համապատասխան», — «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը։

Նա նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը օժանդակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացած հարցերին՝ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան։

Իրան-Ադրբեջան երկկողմ համագործակցության մասին Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել քննարկելու երկու երկրների միջև էլեկտրաէներգայի փոխանակման հարցերը, ինչպես նաև մասնագետների մասնակցությամբ քննարկվել է Արաքս գետի էկոլոգիական իրավիճակը։ Նա հայտնել է, որ Իրանի էներգետիկայի նախարարը հուլիսի 5-ին կայցելի Ադրբեջան։

Թեհրանը նաև պլանավորում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնել։ Իրանի արտգործնախարարի վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում այդ մասին համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Իսկ այսօր Իրանի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանի գործընկերոջ հետ կհամաձայնեցնեն եռակողմ հանդիպման ժամկետները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button