Անկարան Երևանին առաջարկել էր հյուրընկալել 2 երկրների հարաբերությունները կարգավորող առաջին հանդիպումը. Չավուշօղլու

Loading...

«Մենք Հայաստանին առաջարկել էինք, ասելով, որ առաջին հանդիպումը կարող ենք անցկացնել Երևանում, բայց Հայաստանը դեռ պատրաստ չէ դրան՝ ներքին ճնշման պատճառով», — «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար նշանակված կողմերի բանագնացները առաջին հանդիպումը Մոսկվայում անցկացնելուց հետո, այնուհետև երեք անգամ հանդիպել են Վիեննայում։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ավստրիային և հարց բարձրացրել, թե ինչո՞ւ հաջորդ հանդիպումները չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։

Նա հաստատել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ խորհրդակցում է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու յուրաքանչյուր փուլը։

«Մենք ցանկանում ենք, որ գործընթացը շարունակվի փուլ առ փուլ», — ասել Թուրքիայի ԱԳ նախարարը, նշելով, որ մյուս կողմից Անկարան նաև պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չավուշօղլուն խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու մասին, ասել է, թե պետք է բացել «Զանգեզուրյան միջանցքը», որը պետք է ստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունների հիման վրա, ինչպես նաև իրականացնել տրանսպորտային այլ ծրագրեր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button