ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը քննադատում է Կանադայի հայտարարությունը

Loading...

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տարակուսելի է որակում ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման մասին հաղորդագրության համատեքստը:

«Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։
Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Պաշտոնական Օտտավան օրերս հայտնեց չորս երկրներում, ներառյալ` Հայաստանում դեսպանություն բացելու մասին:

«Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին, էլ ավելի մեծացնել Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ օգնելով դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»,-հայտարարել էր Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ռուսաստանի դեսպանատունը շեշտել է նաև, թե այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ «ամբարտավան վերաբերմունքն է» հենց ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button