Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից է․ Միրզոյան

Loading...

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը։

Միրզոյանն նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։

Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած փոխայցելությունները՝ Միրզոյանը նկատել է՝ դրանք նոր խթան են հաղորդել հայ-հնդկական համագործակցությանը։

«Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021թ-ին այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016թ-ի շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին», — ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով՝ անելիքներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության, մշակույթի, կինոյի բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար:

«Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար», — ասել է Միրզոյանը։

Նկատելով, որ Հայաստանում ուսանում է շուրջ 2 հազար 200 հնդիկ ուսանող, հիմնականում բժշկական մասնագիտություններով՝ արտաքին գործերի նախարարն ասել է՝ այստեղ էլ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։

Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման։ Նա նախքան նիստի մեկնարկը առանձնազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button