Հռոմի պապը մտադիր է այցելել Մոսկվա և Կիև

Loading...

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, «Ռոյթերսի» բացառիկ հարցազրույցում, հայտնել է առաջիկայում Կանադա, իսկ այնուհետև Մոսկվա և Կիև մեկնելու ցանկության մասին։

«Ես ցանկանում եմ Ուկրաինա մեկնել, բայց նախ՝ Մոսկվա։ Մենք այդ մասին մեսիջներ ենք փոխանակել։ Եթե Ռուսաստանի նախագահն ինձ փոքր պատուհան տա, ես կգնամ այնտեղ՝ ծառայելու խաղաղության գործին», — ասել է Հռոմի պապը։

85-ամյա Ֆրանցիսկոսը ծնկի փոքր կոտրվածք է ստացել, ինչը նրան ստիպել էր չեղարկել այցը Հարավային Սուդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Ավելի քան մեկ ամիս նա հաշմանդամի սայլակ էր օգտագործում։

Նա հերքել է լուրերը, թե քաղցկեղ ունի, որի պատճառով կարող է հրաժարական տալ։ «Հրաժարակը կսպասի», — ասել է նա, իսկ լրագրողի առաջին հարցին՝ ինչպե՞ս եք, Հռոմի պապը պատասխանել է․ — «Դեռ ողջ եմ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button