ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը: Այս մասին հայտնում է կառույցի խոսնակը:

Նրա հաղորդմամբ` ԲԴԽ-ում այսօր տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանում է, որ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կատարի խորհրդի տարիքով ավագ անդամը:

ԲԴԽ տարիքով ավագ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Այսօր ավելի վաղ դադարեցվել էին ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները, նա նախագահի պաշտոնակատարն էր:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button