Կրեմլը օրինական է համարում հոկեյիստ Իվան Ֆեդոտովին բերման ենթարկելն ու զինծառայության ուղարկելը

Ռուսաստանի հոկեյի ԲԿՄԱ ակումբի դարպասապահ 25-ամյա Իվան Ֆեդոտովը գարնանը ասել էր, որ մտադիր է դուրս գալ թիմից և խաղալ ԱՄՆ-ում։ Նա պայմանգիր է կնքել The Philadelphia Flyers ակումբի հետ։

Հուլիսի 1-ին Սանկտ Պետերբուրգում իրավապահները նրան բերման են ենթարկում և տանում զինկոմիսարիատ։ Նրան մեղադրում են զինվորական ժամկետային ծառայությունից խուսափելու մեջ։ Զինկոմիսարիատում հոկեյիստն իրեն վատ է զգում, առողջական վիճակը ստուգելու համար նրան տանում են ռազմա-ծովային հոսպիտալ, իսկ այնտեղից շաբաթ ուշ գիշերը տանում են անհայտ ուղղությամբ։

Հոկեյիստի հետ կապն ընդհատված է, բայց տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ նա գտնվում է Արխանգելսկի մարզի Սևերոդվինսկում, իսկ զինվորական ծառայությունն անցկացնելու է բևեռային Նովայա Զեմլյա արշիպելագում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 4-ին մեկնաբանելով հոկեյիստի հետ տեղի ունեցածը, լրագրողներին ասել է, որ նա բերման է ենթարկվել ու զինծառայության ուղարկվել օրինական կարգով։

«Այստեղ չեն կարող մարդկային մեկնաբանություններ լինել։ Կա օրենք։ Ըստ օրենքի մենք զինծառայության պարտավորություններ ունենք, ուստի այստեղ էմոցիոնալ մեկնաբանությունները բացարձակապես անտեղի են», – ասել է Պեսկովը, լրագրողներին խորհուրդ տալով իրենց հարցերն ուղղել Պաշտպանության նախարարությանը, քանի որ նախագահի աշխատակազմը զորակոչի կազմակերպման ու անցկացման հարցերով չի զբաղվում։

Ռուսաստանի հոկեյի անցած տարվա առաջնությունում Իվան Ֆեդոտովը ճանաչվել էր լավագույն դարպասապահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button