Ղազինյանը հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ շեշտելով՝ ստեղծված իրավիճակում դա համարում է ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

Ղազինյանը նշել է, որ պատճառների մասին հիմա չի ցանկանում խոսել՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով՝ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։

«Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ», – մասնավորապես գրել է Ղազինյանն՝ ընդգծելով, որ շարունակելու է մասնակցել «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներին:

«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները», – գրել է պատգամավորը:

Ուրբաթ օրն Ազգային ժողովը, փակ-գաղտնի քվեարկությամբ, Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցություններն ինքնակամ կհրաժարվեն Ազգային ժողովում զբաղեցված մյուս պաշտոններից ևս։
Ավելի ուշ Ազգային ժողովի ընդդիմադիր երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հայտնեցին հանձնաժողովներում իրենց պաշտոններից հրաժարվելու մասին​։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button