Բրյուսելում ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները

Loading...

Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակյանում այսօր ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու մասին պաշտոնական արձանագրությունները։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Անն Լինդեն և Պեեկա Հավիստոն, ինչպես նաև դաշինքին անդամ հանդիսացող 30 պետությունների դեսպանները։

Արձանագրությունների ստորագրումից հետո դաշինքի անդամ պետությունների խորհրդարաններում մեկնարկելու է դրանց վավերացման գործընթացը։

Միայն դրա ավարտից հետո Հյուսիսային Եվրոպայի այս երկու պետությունները ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն և դրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

«Սա լավ օր է Ֆինլանդիայի և Շվեդիայի համար, սա լավ օր է ՆԱՏՕ-ի համար։ Այս սեղանի շուրջ նստած 32 պետություններով մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր ժողովուրդներն՝ ավելի անվտանգ։ Այսօր մենք բախվել ենք տասնամյակների ընթացքում անվտանգային ոլորտում ծագած ամենալուրջ ճգնաժամին», — հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button