Նորվեգիայի նավթային արդյունաբերության աշխատակիցները գործադուլ են սկսել

Loading...

Նորվեգիայի խոշորագույն էներգետիկ ընկերության Equinor-ի՝ Բարենցի, Հյուսիսային և Նորվեգական ծովերում գտնվող պլատֆորմների աշխատակիցները այսօր գործադուլ են սկսել` պահանջելով աշխարհում նկատվող կտրուկ գնաճի պայմաններում բարձրացնել իրենց վճարվող աշխատավարձերը։

Նորվեգիայի հանրային հեռուստաընկերության տեղեկություններով` նավթային և գազային ոլորտի աշխատակիցների այսօրվա գործադուլի հետևանքով դադարեցվել է վառելիքի արդյունահանումը միանգամից երեք` Gudrun, Osberg South և Osberg East հանքավայրերում, որոնցից օրական շուրջ 90 հազար բարել նավթ է արդյունահանվում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա հինգ օրերին գործադուլին կմիանան ևս վեց հանքավայրեր։

Նախնական գնահատակններով` գործադուլի հետևանքով Equinor-ի կրած ամենօրյա կորուստները կարող են գերազանցել 50 միլիոն ամերիկյան դոլարը։ Equinor-ը (նախկին Statoil) Եվրոպայի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկն է, մի շարք դուստր ձեռնարկություններ ունի աշխարհի տարբեր պետություններում, հանդիսանում է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բաժնետերերից մեկը։ Equinor-ին է բաժին ընկնում Նորվեգիայում արդյունահանված նավթի 59 և գազի 70 տոկոսը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button