Շոյգու. «Արևմուտքը ցանկանում է ձգձգել Ուկրաինայում ծագած հակամարտությունը»

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` արևմտյան պետությունները, Ուկրաինային զենք մատակարարելով, նպատակ ունեն արհեստականորեն ձգձգել ռազմական գործողությունները։

«Հավաքական Արևմուտքը Ուկրաինայում ծագած հակամարտությունը ձգձգելու հույսով շարունակում է Կիևի վարչակազմին սպառազինության ծավալուն մատակարարումներ իրականացնել», — հայտարարել է Շոյգուն Մոսկվայում կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ` վերջին ամիսներին արևմտյան երկրներն Ուկրաինային ավելի քան 28 հազար տոննա ռազմական նշանակության բեռներ են փոխանցել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button