Միցոտակիս․ «Թուրքիան չի դադարում ագրեսիվ պահվածք ցուցաբերել»

Թուրքիան չի դադարում ագրեսիվ պահվածք ցուցաբերել, այսօր Ստրասբուրգում դիմելով Եվրախորհրդարանի անդամներին` հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Հունական կառավարության ղեկավարի խոսքով` թեև թուրքական իշխանությունները Աթենքի հետ հարաբերություններում շարունակում են ռազմաշունչ հռետորաբանություն կիրառել, հունական կողմը Անկարայի ճնշումներին տեղի տալ չի պատրաստվում։

«Մենք ոչ ռևիզիոնիզմի, ոչ էլ կայսերական պատրանքների վերածննդի կարիք չենք զգում։ Մեկ բան հստակ է՝ Հունաստանն իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ քայլ չի հանդուրժի», – հայտարարել է Հունաստանի վարչապետը։

Անկարայի և Աթենքի հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ Հունաստանի կառավարությունը ընդլայնում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող հունական կղզիների ռազմական ենթակառույցները՝ խախտելով 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրի դրույթները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button