Շոյգու. «Արևմուտքը ցանկանում է ձգձգել Ուկրաինայում ծագած հակամարտությունը»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` արևմտյան պետությունները, Ուկրաինային զենք մատակարարելով, նպատակ ունեն արհեստականորեն ձգձգել ռազմական գործողությունները։

«Հավաքական Արևմուտքը Ուկրաինայում ծագած հակամարտությունը ձգձգելու հույսով շարունակում է Կիևի վարչակազմին սպառազինության ծավալուն մատակարարումներ իրականացնել», – հայտարարել է Շոյգուն Մոսկվայում կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ` վերջին ամիսներին արևմտյան երկրներն Ուկրաինային ավելի քան 28 հազար տոննա ռազմական նշանակության բեռներ են փոխանցել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button