«Այն զենքերը, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր է աշխատել»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 6-ի ուշ երեկոյան տեսաուղերձում ասել է, որ հրետանին, որը Ուկրաինան ստացել է արևմտյան գործընկերներից, ազդեցություն է ունեցել մարտի դաշտում։

«Վերջապես, զգացվում է, որ արևմտյան հրետանին`այն զենքերը, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր է աշխատել», – ասել է նա՝ բարձր գնահատելով դրանց ճշգրտությունը:

Ուկրաինացի զինվորականները «շատ նկատելի հարվածներ են հասցրել պահեստներին և այլ կետերին, որոնք կարևոր են օկուպանտների նյութատեխնիկական ապահովման համար», – ասել է նա՝ շարունակելով. – «Եվ դա զգալիորեն նվազեցնում է ռուսական բանակի հարձակողական ներուժը»:

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ աղբյուրներ հաղորդել են ռուսական զինամթերքի պահեստների մի քանի պայթյունների մասին: Ենթադրվում է, որ դա ուկրաինացիների կողմից ստացված ամերիկյան հեռահար HIMARS համազարկային հրթիռային համակարգերի աշխատանքի արդյունքն է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button