Բալիում Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինան, Սիրիան և պարենային անվտանգությունը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն այսօր հանդիպել են ինդոնեզիական Բալի կղզում մեկնարկած «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ հիմնական շեշտը դնելով ուկրաինական զարգացումների վրա։

«Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի` Արևմուտքի կողմից Կիևի վարչակազմի միլիտարիստական հավակնությունների հետագա աջակցությունն անթույլատրելի է», – նշված է ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն` Բալիում կայացած հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև աշխարհում պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերն ու Սիրիայում ստեղծված կացությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button