Թիմակիցները շարունակում են լքել Բորիս Ջոնսոնին

Կառավարական ճգնաժամը Մեծ Բրիտանիայում խորանում է։ Հինգշաբթի առավոտյան դրությամբ վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականի պահանջին միացած պաշտոնյաների և պատգամավորների թիվը գերազանցել է չորս տասնյակը։

Վաղ առավոտյան Ջոնսոնին շուտափույթ կերպով լիազորությունները վայր դնելու կոչով է դիմել ընդամենը երկու օր առաջ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակված և նրան անվերապահ աջակցություն հայտնած Նադիմ Զահավին։

«Պարոն վարչապետ, ստեղծված կացությունը կայուն չէ և գնալով ավելի է վատթարանալու։ Հանուն Ձեր, հանուն Պահպանողական կուսակցության և ամենակարևորը՝ հանուն երկրի շահերի, դիմում եմ Ձեզ՝ Դուք պետք է ճիշտ քայլ կատարեք և հեռանաք», – գրել է Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարը Բորիս Ջոնսոնին ուղղված պաշտոնական նամակում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button